Լեհաստանը նշում է անկախության 98-րդ տարեդարձը
Աշխարհ
Լեհաստանը նոյեմբերի 11-ին նշում է Անկախության օրը: Այդ կապակցությամբ հանրապետության տարբեր քաղաքներում ծրագրված են տոնական միջոցառումներ, համերգներ եւ երթեր:
Երկրի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ հիմնական պաշտոնական հանդիսությունները տեղի կունենա կեսօրին՝ Վարշավայի կենտրոնում: Անհայտ զինվորի շիրիմի մոտ կկայանա պահակախմբի հանդիսավոր փոխարինում եւ զորահանդես: Մինչ այդ պետության ղեկավարը կմասնակցի տոնական ժամերգության եւ պետական պարգեւներ կհանձնի տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք ավանդ են ներդրել երկրի զարգացման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ