Ավստրալիայում նշանակվել է երկրի պատմության մեջ առաջին կիբեռդեսպանը
Աշխարհ
Կիբեռնետիկայի բնագավառում ավստրալացի հայտնի մասնագետ Թոբի Ֆիկինը դարձել է կիբեռգործերի՝ երկրի պատմության մեջ առաջին դեսպանը: Այդ նշանակման մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը:
Կիբեռդեսպանի պաշտոն սահմանելու մասին այս տարվա ապրիլին հայտարարել էր Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թեռնբուլը՝ ներկայացնելով կիբեռանվտանգության նոր ազգային ռազմավարությունը, որի խնդիրը, նրա խոսքով, Ավստրալիայի շահերի պաշտպանությունն է ու առաջմղումը:
«Մենք չենք գտնում, որ Համացանցի անվտանգությունն ու ազատությունը փոխբացառող հասկացություններ են,-նշել է կառավարության ղեկավարը:-Ընդհակառակը, դրանք լրացնում են միմյանց. հուսալի կիբեռպաշտպանությունը մարդկանց, բիզնեսին եւ պետական կառույցներին վստահություն է ներշնչում միմյանց նկատմամբ, ինչը նրանց թույլ է տալիս ազատորեն ինովացիոն գաղափարներ փոխանակել»:
Թեռնբուլը ճշտել է, որ կիբեռգործերի դեսպանի գլխավոր խնդիրը իր երկրի շահերը ներկայացնելն է եւ կիբեռանվտանգության հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակումը միջազգային ասպարեզում»:
Իր հերթին Ավստրալիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ «կիբեռդեսպանն աշխատելու է վարչապետի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդականի հետ սերտ շփմամբ», բայց ընդսմին նրա գլխավոր խնդիրներից մեկը «պետական գրաքննությունից Համացանցի պաշտպանությունն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ