Բուլղարիայի վարչապետը պաշտոնաթողություն է խնդրել
Աշխարհ
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնական խնդրագիր է ներկայացրել իր պաշտոնաթողության եւ իր ամբողջ նախարարների կաբինետի հրաժականի մասին՝ ընտրություններում «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կառավարող կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Ցեցկա Ցաչեւայի պարտությունից հետո: Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության գլխավորած նախաձեռնող կոմիտեի կողմից առաջադրված գեներալ Ռումեն Ռադեւն առաջատարն է Բուլղարիայի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլում: Ընդդիմադիր թեկնածու Ռադեւը, Կենտրնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ հավաքել է քվեների ավելի քան 59 տոկոսը:
«Վարչապետ Բոյկո Բորիսովը կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել Ժողովրդական ժողով»,- ասված է նախարարների կաբինետի կայքում զետեղված հայտարարության մեջ:
Novinite գործակալության տվյալներով՝ խորհրդարանում վարչապետի պաշտոնաթողության հարցի շուրջը քվեարկությունն սպասվում է նոյեմբերի 15-ին:
Ավելի վաղ Բորիսովը հայտարարել էր, որ եթե «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կառավարող կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչեւան հաղթանակ չտանի նախագահի ընտրություններում, ինքը եւ ամբողջ կառավարությունը հրաժարական կտան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը'Reuters


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ