ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել են Թրամփի նախագահ ընտրվելու պատճառով
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքի՝ 2017 թվականի սկզբին պլանավորված գագաթնաժողովը կկայանա ամռանը՝ կապված ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի հետ: Այս մասին գրում է Der Spiegel գերմանական հանդեսը:
Ինչպես նշում է հրատարակությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները Թրամփի օրոք հնարավոր են համարում ԱՄՆ-ի քաղաքականության երեք սցենար: Մասնավորապես, դաշինքում չեն բացառում Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը կրճատելու կամ այդ տարածաշրջանում ընդհանրապես զինված ուժերի ռոտացիայից հրաժարվելու Թրամփի որոշումները:
Իրադարձությունների առավել դրական ելքը կդառնար եվրոպական երկրներից պաշտպանության համար ծախսերի ավելացման հասնելու Վաշինգտոնի ձգտումը, ընդգծում է Der Spiegel-ը:
Դաշինքի անդամ երկրների մտահոգությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի համար հատկացվող միջոցների հարցում Թրամփի դիրքորոշումը, որոնք նա ավելի վաղ անտեղի է համարել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ