Ֆրանսիացի լրագրողը արտաքսվել է Թուրքիայից
Աշխարհ
Ֆրանսիացի լրագրող Օլիվիե Բերտրանը, ով նոյեմբերի 11-ին ձերբակալվել էր թուրքական Գազիանթեփում, արտաքսվել է երկրից: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle -ն:
Ֆրանսիական Les Jours գործակալության աշխատակիցը ձերբակալվել էր առանց հավատարմագրման տեսանկարահանում կատարելու և հաղորդում պատրաստելու համար' գյուլենականներին աջակցելու հիմնավորմամբ: Բերտրանից վերցրել էին հեռախոսն ու համակարգիչը:
Ֆրանսիայի արտգործնախարարը դեպքի առնչությամբ Թուրքիայից պահանջել էր ազատ արձակել ֆրանսիացի լրագրողին:
Ի վերջո Բերտրանն ազատ է արձակվել և արտաքսվել է Թուրքիայից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ