Մակքեյնը Թրամփին զգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնումից»
Աշխարհ
Հանրապետական Ջոն Մակքեյնն ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ մերձենալու անթույլատրելիության մասին, հաղորդել է CNN-ը:
Քաղաքական գործչի խոսքով՝ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածությունը մեղմելու Բարաք Օբամայի փորձերը Ռուսաստանին թույլ տվեցին ուժեղացնել իր ազդեցությունը Սիրիայում: Մակքեյնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չպետք է Սիրիայում լինի Մոսկվայի եւ Դամասկոսի կողմում:
«Ամերիկան իսկապես մեծ էր այն ժամանակ, երբ մենք հանդես էինք գալիս նրանց կողմում, ովքեր պայքարում են բռնակալության դեմ: Մենք պետք է նրանց կողմից հանդես գանք նաեւ այժմ»,- հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Մակքեյնը նաեւ Թրամփին խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել Պուտինի հաշտարար տոնին՝ Ռուսաստանի ղեկավարին համարելով «ՊԱԿ-ի նախկին գործակալ», որն «սպառնում է Միացյալ Նահանգների դաշնակիցներին եւ փորձում ձախողել ԱՄՆ-ի ընտրությունները»:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ