Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոնները Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը 12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին #ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներ Պապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան Դավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտները 

ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի. Սեբաստիան Կուրցի բացառիկ հարցազրույցը

Աշխարհ

Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով: «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարեց 2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմ երը պետք է անեն առավելագույնը' ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել: Ներկայացնում ենք Սեբաստիան Կուրցի հետ հարցազրույցը ԵԱՀԿ-ում Ավստրիայի առաջնահերթությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Ավստրիա հարաբերությունների շուրջ:

-2017 թվականի հունվարից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Որո՞նք են լինելու ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթությունները:

-Ես մի սերնդի ներկայացուցիչ եմ, ով, բարեբախտաբար, միայն պատմության գրքերից գիտի, թե ինչ բան է Սառը պատերազմը: Սակայն մեր օրերում մենք ականատեսն ենք լինում սառը պատերազմի բնույթ ունեցող թշնամանքի վերադրսևորման որոշ միտումների, հետևաբար մենք՝ թե՛ Ավստրիայի, թե՛ Կովկասի երիտասարդներս, պետք է տքնաջան աշխատենք ապահով և կայուն Եվրոպայի համար: Մեր նախագահության ընթացքում մեր գլխավոր թեման լինելու է «անվտանգության և վստահության ամրապնդումը»: Կկենտրոնանանք երեք ոլորտների վրա՝ տարածաշրջանային հակամարտություններ, արմատականացում և բռնի «ծայրահեղականություն, վստահության վերականգնում: Ոչինչ ցույց չի տալիս միջազգային համակարգի թուլությունը, ինչպես բացահայտ ռազմական թշնամանքն ու տարածաշրջանային հակամարտությունները: Քաղաքացիներն ակնկալում են, որ մենք աշխատենք հանուն խաղաղության, հետևաբար մենք հատուկ ուշադրություն կդարձնենք ԵԱՀԿ տարածաշրջանում գոյություն ունեցող ձգձգված հակամարտություններին: Արմատականացումը և բռնի ծայրահեղականությունն այսուհետ մեր քաղաքացիների համար ամենամեծ մտահոգվելու առարկան են, և մենք հավատում ենք, որ պետք է ակտիվորեն համագործակցենք և կանխենք արմատականությունը դրա վաղ փուլում: Եվ վերջապես, այսօր հիմնական խնդիրներից մեկն էլ վստահության պակասն է: Սա լրջագույն խնդիր է ԵԱՀԿ-ում, սակայն, անշուշտ, ավելի լայն մակարդակում ևս:

-Ձեր ելույթներից մեկում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը սպառնացող երեք հիմնական սպառնալիքների մեջ նշել եք ռազմական հակամարտությունների աճը, ծայրահեղականության և ահաբեկչության աճը և պետությունների միջև վստահության մակարդակի նվազումը. որն է լինելու Ավստրիայի դերը այս երեք հիմնական սպառնալիքները հաղթահարելու գործում:

-Ինչպես տեսնում եք, մենք այս հիմնական սպառնալիքները ԵԱՀԿ նախագահության շրջանում վերածել ենք մեր հիմնական առաջնահերթությունների՝ հետևելով գործընկերների խորհրդատվությանը: Ավստրիան՝ որպես չեզոք երկիր, բարիդրացիական հարաբերություններ ունի շատ երկրների և մասնավորապես ԵԱՀԿ-ում 56 մասնակից պետությունների հետ՝ մի կառույց, որին իսկապես հավատում ենք և ցանկանում ենք ուժեղ տեսնել: Եվրոպան կրկին անվտանգ դարձնելու համար մենք պետք է վերադառնանք արմատներին և կենտրոնանանք անվտանգության ու համագործակցության վրա: ԵԱՀԿ-ն դրա կարևորագույն հիմքն է, և ներկա իրադրության պայմաններում, թեև բոլոր 57 մասնակից պետություններն էլ սեղանի շուրջ են և որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով, մարտահրավերները հսկայական են:

Սակայն, եթե գտնվեն միասնական լուծումներ և համաձայնություններ, դրանք հատկապես ամուր և ուժեղ կլինեն: Հետևաբար' մենք կաշխատենք զարգացնել ընդհանուր նպատակները, այլ ոչ թե բաժանարար դիրքորոշումները: Ավստրիան հին ավանդույթ ունի ՝ որպես երկխոսության վայր, և մենք ցանկանում ենք նպաստել անվստահության հաղթահարմանը: Կան մի շարք ծրագրված հստակ իրադարձություններ, և մենք հուսով ենք ստանալ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների աջակցությունն այս ուղղությամբ: Վստահության ավելացման և գլոբալ առումով համագործակցության գլուխկոտրուկի լուծմանն ավելի մոտենալը նաև դրականորեն կազդի Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների վրա:

- Որպես ԵԱՀԿ գործող նախագահ' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման միջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման:

-Ունենալո՞ւ եք արդյոք որևէ առանձնահատուկ նախաձեռնություն, որը կարող է խթանել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացումը:

-Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում: Թերևս չափազանց վաղ է խոսել հստակ նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանում զարգացումներից: Վիեննան այս տարվա մայիսին նախագահական գագաթնաժողովի անցկացման վայրն էր, մենք միշտ պատրաստ ենք կրկին բանակցություններ հյուրընկալել, եթե կա ցանկություն: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, սակայն կանենք առավելագույնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին: Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես մի պետություն, որը շատ լավ հարաբերությունն եր ունի երկու ներգրավված երկրների հետ:

- Ե՞րբ եք ծրագրում այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան:

-ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ես, անշուշտ, կայցելեմ Հարավային Կովկաս և կգամ Երևան ու Բաքու: Դա կապված կլինի բանակցային գործընթացի առաջընթացի հետ: 2017 թվականին Ավստրիան նաև կնշի երկու երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, ինչը լրացուցիչ խթան է՝ առաջիկա տարում ակտիվացնելու դիվանագիտական հարաբերությունները:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ներկա մակարդակը. ինչպե՞ս է ձեր գնահատմամբ ընթանում քաղաքական երկխոսությունը, ի՞նչ հեռանկարներ կան տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից:

-Ավստրիայի և Հայաստանի միջև փայլուն հարաբերություններ են: Մենք հաճախակի քաղաքական խորհրդակցություններ ենք ունենում. նախարար Նալբանդյանի հետ իմ վերջին երկկողմ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, իսկ դրանից միայն մի քանի օր անց մեր գլխավոր քարտուղարն ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեց Երևանում: Ավստրիան ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև ամենասերտ հնարավոր հարաբերություններին, հետևաբար մենք շատ գոհ ենք այն առաջընթացով, որը գրանցվել է Համընդհանուր համաձայնագրի շուրÕ » բանակցություններում: Բացի այդ, մենք լիակատար մշակութային համագործակցություն ունենք' հատկապես Երևանի Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարանի միջոցով:

Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակում Հայաստանն առաջնահերթություն համարվող երկիր է: Այդ պատճառով էլ 2014 թվականի սեպտեմբերին նախարար Նալբանդյանն ու ես Երևանում բացեցինք Ավստրիական զարգացման գրասենյակը:

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդիԱջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում ԱՀԿ-ն հայտնել է, որ անցյալ շաբաթ Եմենում մահացել է 164 մարդJPost. Նեթանյահուի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, կրճատվել է մինչև մեկ օրՀամայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենադիտված