Վախճանվել է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը
Աշխարհ
Նոյեմբերի 20-ին 90 տարեկան հասակում Աթենքի հիվանդանոցում վախճանվել է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը: Այդ մասին հաղորդել է Wahsington Post թերթը: Մահվան պատճառը նշում են թոքաբորբի բարդությունը:
Ստեֆանոպուլոսը Հունաստանը ղեկավարել է 1985-ից մինչեւ 2005 թվականը, իսկ մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում. եղել է վարչապետ, առեւտրի նախարար, ներքին գործերի նախարար, աշխատանքի եւ հասարակական ապահովագրության նախարար, ինչպես նաեւ անպորտֆել նախարար: Իշխանության վերջին տարիներին նա մեծ ժողովրդականություն էր վայելում ինչպես Հունաստանում, այնպես էլ արտասահմանում, եւ մինչեւ այժմ համարվում է երկրի ամենասիրելի ու հարգելի նախագահը:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ