Մոսուլի գործողությունը 68 հազար մարդու դարձրել է հարկադիր վերաբնակներ
Աշխարհ
Ավելի քան 68 հազար մարդ հարկադիր վերաբնակներ են դարձել Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու ռազմական գործողության սկսվելուց հետո: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպու թյունը (ՄՄԿ):
ՄՄԿ-ի վիճակագրության համաձայն, իրենց տները հարկադրված են եղել լքել 68 հազար 112 մարդ: Դրա հետ մեկտեղ Մոսուլ քաղաքից հեռացել է 13 հազար 362 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լուսանկարը' AFP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ