Lufthansa-ն նոյեմբերի 24-ին պլանավորված շուրջ 900 չվերթ է չեղարկել
Աշխարհ
Lufthansa գերմանական ավիաընկերությունը օդաչուների գործադուլի պատճառով նոյեմբերի 24-ին պլանավորված շուրջ 900 չվերթ է չեղարկել: Այդ մասին ասված է ավիափոխադրողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Lufthansa Group-ը նոյեմբերի 24-ին կկարողանա 3 հազար չվերթներից իրականացնել 2088-ը»,-հայտնել են ընկերությունում: Խախտվելու են 115 հազար ուղեւորների պլանները: Կչեղարկվեն ինչպես ներգերմանական, այնպես էլ միջազգային թռիչքներ, ընդ որում՝ դրանց ամբողջական ցուցակը չի հրապարակվելու: «Ուղեւորներն իրենք պետք է պարզեն իրենց չվերթի կարգավիճակը»,-ՏԱՍՍ-ին պարզաբանել են մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ գործադուլի կոչով հանդես է եկել Germanwings արհմիությունը, որը ներկայացնում է ավիաընկերությունների աշխատակիցների շահերը: Կազմակերպությունը պահանջում է փոփոխություններ կատարել գոյություն ունեցող տարիֆային համաձայնագրերում, մասնավորապես, բարձրացնել օդաչուների աշխատավարձը:
Սա 2014 թվականի ապրիլից ի վեր գործադուլների արդեն 14-րդ ալիքն է: Lufthansa-ի եւ Cockpit-ի միջեւ տարիֆային վեճի ողջ ընթացքում չեղյալ են հայտարարվել մոտավորապես 8 հազար չվերթներ, ինչի հետեւանքով խախտվել են շուրջ 1 մլն մարդկանց պլաններ, գործադուլներից ընկերության ֆինանսական վնասը կազմել Է 300 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ