ԻՊ-ը հարձակվել է թուրք զինվորների վրա
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացրել «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինուժի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հարձակման հետևանքով զոհվել է երեք թուրք զինվոր, տասը վիրավորվել են:
Թուրքիան Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ