Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է Ֆրանսիայից պատգամավոր Ալեն Լամասուրը
Աշխարհ
Ֆրանսիայից եվրապատգամավոր Ալեն Լամասուրն իր թեկնածությունն է առաջադրել Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահի պաշտոնում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 2017 թվականի սկզբին այդ պաշտոնից Մարտին Շուլցի հեռանալու մասին:
«Եվրոպան աննախադեպ ճգնաժամ է ապրում՝ ներքին եւ արտաքին: Եվրոպական պետությունների միասնությունը դրված է հարցականի տակ: Անհրաժեշտ են արմատական միջոցներ ԵՄ-ի երկրների միջեւ համերաշխության ամրապնդման համար: Հենց այդ խնդրին եմ ես պատրաստ նվիրելու իմ բոլոր ուժերը»,- ասված է Լամասուրի պաշտոնական հաղորդագրության մեջ: Ֆրանսիացի եվրապատգամավորն ընդգծել է, որ իր թեկնածությունն առաջադրում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից (Քրիստոնյա դեմոկրատներ)՝ Եվրախորհրդարանում խոշորագույն խմբակցությունից:
Այն մասին, որ ԵԽ-ի ներկայիս ղեկավար Մարտին Շուլցը կհեռանա իր պաշտոնից, հայտնի է դարձել նոյեմբերի 24-ին: Քաղաքական գործիչն իր որոշման մասին հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: «Ես որոշում եմ կայացրել, ես չեմ առաջադրվելու նոր ժամկետի համար, հաջորդ տարի ես կգլխավորեմ իմ կուսակցության (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության) ցուցակը Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի դաշնային երկրամասում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ