Չինաստանի էլեկտրակայանում փլուզման զոհերի թիվը մոտենում է 70-ի
Աշխարհ
Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի հովացման աշտարակի կառուցվածքների փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 67-ի: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մեկ մարդ անհայտ կորած է համարվում, եւս երկու բանվորներ վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ փլուզման հետեւանքով 40-ից ավելի մարդ է զոհվել:
Շինհրապարակում արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7:00-ին: Միջադեպի պահին օբյեկտում եղել է շուրջ 70 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ