Իսրայելում հրդեհների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել
Աշխարհ
Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքից՝ Հայֆայից, տարհանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնական հրդեհների պատճառով:
Հրդեհները սկսվել են Երուսաղեմի մոտակայքում գտնվող Նեվե-Շալոմ բնակավայրից դեռևս նոյեմբերի 22-ին, սակայն կրակը շարունակվել է տարածվել: Նոյեմբերի 24-ին արդեն Հայֆայի իշխանությունները 50 հազար մարդու տարհանման որոշում են կայացրել:
Կրակի դեմ պայքարի գործում ներգրավվել է նաև իսրայելական բանակը: Բնական աղետի դեմ պայքարի գործում մի շարք պետություններ Իսրայելին օգնություն են առաջարկել, այդ թվում' Կիպրոսը, Խորվաթիան, Թուրքիան և Ռուսաստանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ