Սինայում եգիպտացի ութ զինվորական է զոհվել ավտոմոբիլի պայթյունից
Աշխարհ
Սինայի թերակղզու հյուսիսի հսկիչ անցակետում պայթանյութով լի ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել են եգիպտական բանակի ութ զինվորականներ, եւս 12-ը վիրավորվել են:
Ինչպես հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հարձակվողներից երեքն սպանված են, եւս մի քանիսին հաջողվել է փախչել:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդել է BBC-ն, 2012-ից մինչեւ 2015 թվականն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները շուրջ 400 հարձակում են գործել Սինայում: Նրանց նաեւ օգնում են տեղական ջիհադիստական խմբավորումները:
Լուսանկարը' EPA


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ