Ֆրանսիայում հարձակվել են միսիոներների ծերանոցի վրա, սպանվել է մի կին
Աշխարհ
Ֆրանսիայի հարավի Էրոյի դեպարտամենտի ոստիկանությունը ծերանոցից 59 կենվորների է հանել այն բանից հետո, երբ շենք է ներխուժել կարճափող հրացանով եւ դանակով զինված անհայտ մի տղամարդ: Ընդամենը տանն ապրում են շուրջ 70 թոշակառու վանականներ, որոնք մասնակցել են Աֆրիկայի երկրներում իրականացված առաքելություններին: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխանություններին:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ զինված դիմակավոր տղամարդը ներխուժել է ծերանոց՝ նախապես դանակով սպանելով պահակ կնոջը:
Ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի ուժերով շենքում հանցագործի որոնումը ոչինչ չի տվել: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ հանցագործը փախել է:
Ներխուժման դրդապատճառները եւ հանցագործի ինքնությունն առայժմ չեն պարզվել: Իշխանությունները ներխուժումը եւ պահակի սպանությունը որակում են ոչ թե որպես ահաբեկչական գործողություն, այլ «քրեական արարք», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ