Նշանակվել է Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունների ամսաթիվը
Աշխարհ
Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները նշանակվել են 2017 թվականի հունվարի 17-ին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վեհաժողովի մի աղբյուր:
Եվրախորհրդարանի գործող ղեկավար Մարտին Շուլցը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից եւ ԳՖՀ-ում 2017 թվականի ընտրություններում գլխավորելու է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) ընտրացուցակը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում: «Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 17-ին»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Վեհաժողովի քաղաքական խմբակցություններն իրենց թեկնածուներին կորոշեն դեկտեմբերին: Ներկայում նշվում են մինչեւ տասը պոտենցիալ հավակնորդներ, այդ թվում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, սոցիալիստների եւ լիբերալ դեմոկրատների խորհրդարանական խմբերի առաջնորդներ Մանֆրեդ Վեբերը, Ջաննի Պիտելան եւ Գի Վերհոֆստադտը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ