Հայաստանը տարանցիկ լուրջ գործընկեր է դառնում Արեւմուտքի եւ Արեւելքի համար. ուկրաինացի փորձագետ
Աշխարհ
Տոկունություն դրսեւորելով սրընթաց փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում, Երեւանն ապացուցեց, որ հուսալի գործընկեր է: Այս մասին AnalitikaUA.net-ի մեկնաբանության մեջ նշել է ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը:
Փորձագետի կարծիքով՝ վերջին զարգացումները մատնանշում են, որ Հայաստանը կդառնա բազմաթիվ շահերի խաչման կետ եւ կարող է բավականին զգալի դեր խաղալ:
Արծարծելով Բրյուսելի հետ համագործակցության թեման՝ Սահակյանն ասել է, որ ԵՄ-ն իր կողմից Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման առանձնակի շահագրգռություն է դրսեւորել նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման ակտիվ նախապատրաստությամբ: «Դա շատ կարեւոր փաստաթուղթ է, եւ հուսադրող է այն փաստը, որ բանակցություններն արդեն եզրափակիչ փուլ են մտել»:
Անդրադառնալով անդրսեւծովյան փոխադրամիջանցքի ստեղծման թեմային՝ փորձագետը նշել է, որ երկրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկն է եւ տարանցիկ լուրջ գործընկեր է դառնում Արեւմուտքի եւ Արեւելքի համար: «Այսօրվա դրությամբ Երեւանի համար տնտեսական ու քաղաքական լայն հեռանկարներ են բացվում»,-եզրակացրել է փորձագետը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ