Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի հյուսիսարեւմտյան մասում ձյուն է տեղացել: Այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ընդ որում՝ երկրի կենտրոնական տարածաշրջաններում տեղատարափ անձրեւներ են գրանցվել: Օդի ջերմաստիճանը զրոյից ցած է իջել Շաքրա եւ Տաբուկ քաղաքներում: էր Ռիադում եւ Ջիդդայում անձրեւ է տեղացել:
Սաուդյան Արաբիայից Twitter-ի օգտատերերը կատակով հարց են տալիս. «էր Ռիադը չի՞ դարձել արդյոք նոր Լոնդոն»:
Նախորդ անգամ այս տարածաշրջանում ձյուն է տեղացել 2013 թվականի հունվարին: Այն ժամանակ հարեւան քաղաքներից ժամանում էին Տաբուկ՝ դիտելու այս վայրերի համար հազվադեպ բնական երեւույթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ