Կոլումբիայում կործանված ինքնաթիռից վեց մարդ է փրկվել
Արտակարգ Պատահար
Կոլումբիայում ինքնաթիռի կործանման հետեւանքով 81 մարդուց վեց հոգի է փրկվել, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե ինքնաթիռը, որում եղել են «Շապեկոենսե» բրազիլական ակումբի ֆուտբոլիստներ, աղետի է ենթարկվել Կոլումբիայում: Ինչպես նշվում է, վթարը տեղի է ունեցել Անտիոքիայի նահանգի Լա Ունիոն շրջանում:
Univision հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավում եղել են 72 ուղեւորներ եւ անձնակազմի ինը անդամներ: Ֆուտբոլիստները մեկնել էին Մեդելյին կոլումբիական քաղաք՝ մասնակցելու Հարավամերիկյան գավաթի առաջին եզրափակիչ մրցախաղին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ