Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել Կոլումբիայի ավիաաղետի զոհերի հիշատակին
Արտակարգ Պատահար
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը նոյեմբերի 29-ին սուգ է հայտարարել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին, որի հետեւանքով զոհվել են այդ թվում բրազիլական «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ, տեղեկացնում է Բրազիլիայի Globo հեռուստառադիոընկերությունը:
Սուգը հայտարարվել է նոյեմբերի 29-ից՝ երեք օրով:
Բացի դրանից, Տեմերը կարգադրել է ամեն տեսակ աջակցություն ցույց տալ ավիաաղետից զոհված բրազիլացիների հարազատներին:
Նոյեմբերի 29-ին ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները հավաստել են երկրի Մեդելյին քաղաքից ոչ հեռու աղետի ենթարկված ինքնաթիռում 76 մարդու զոհվելը: Ընդամենն ինքնաթիռում եղել են 72 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում