Հավանայում սգո հանրահավաք է անցկացվել Ֆիդել Կաստրոյի հիշատակին
Աշխարհ
Հավանայի Հեղափոխության հրապարակում՝ Խոսե Մարտիի հուշահամալիրի մոտ, նոյեմբերի 29-ի երեկոյան մեկնարկել է սգո հանրահավաքը՝ Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Ակցիային եկել էր հանգուցյալի կրտսեր եղբայրը՝ Ռաուլ Կաստրոն, որը փոխարինել է նրան պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հանրավաքին մասնակցել են ավելի քան 50 արտասահմանյան պատվիրակություններ: Պահպանության ծառայությունների գնահատմամբ՝ Կուբայական հեղափոխության առաջնորդի հիշատակը հարգելու համար հրապարակ է եկել շուրջ մեկ միլիոն մարդ: Արարողության պաշտոնական մասի սկսվելուց առաջ հավաքվածները վանկարկում էին. «Ես Ֆիդե՜լն եմ», «Կեցցե՜ Ֆիդելը»:
Կաստրոյի հուղարկավորությունը նախատեսված է դեկտեմբերի 4-ին, Սանտյագո դե Կուբայում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ