Վիետնամի նախագահը 4,2 հազար կալանավորների համաներում է հայտարարել
Աշխարհ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) նախագահ Չան Դայ Քուանգն 4,2 հազար բանտարկյալների համաներման որոշում է ստորագրել: Հանոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է պետության ղեկավարի դիվանատան (վարչակազմի) ղեկավարի առաջին տեղակալ Զյանգ Շոնը:
Առաջիկա ամանորյա տոների առթիվ համաներվողների անվանացուցակներն արդեն ներկայացվել են երկրի ուղղիչ հիմնարկություններին եւ, սկսած դեկտեմբերի 1-ից, նրանք, ովքեր ներում են ստացել, կսկսեն ազատ արձակվել:
Ընթացիկ տարում սա արդեն երկրորդ համաներումն է Վիետնամում: Սեպտեմբերի 2-ին երկրում նշվող Անկախության օրվա առթիվ օգոստոսին համաներում ստացան շուրջ 25 հազար բանտարկյալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ