Հնդիկ յոթ զինվորական է զոհվել Ջամմուի եւ Քաշմիրի նահանգում կատարված հարձակման հետեւանքով
Աշխարհ
Հնդկական բանակի յոթ զինծառայող, այդ թվում՝ երկու սպա է սպանվել երկրի Ջամմուի եւ Քաշմիրի նահանգում ռազմակայանի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է NDTV հնդկական հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ զինյալները, որոնք ոստիկանի համազգեստ էին հագել, գրոհել են Ջամմու քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նագրոտա քաղաքի ռազմաբազայի վրա:
Նշվում է, որ զինյալները ներխուժել են ճաշարան եւ այն շենքը, որտեղ ապրում էին սպաների ընտանիքները, եւ պատանդ վերցրել նրանց:
Հատուկ գործողության արդյունքում պատանդառված բոլոր մարդիկ ազատվել են, նրանց թվում զոհվածներ չկան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ