Կիեւը հայտարարել է Ղրիմի շրջանում հրթիռային զինավարժանքների մեկնարկի մասին
Աշխարհ
Ուկրաինայի հարավում մեկնարկել եւ լրիվ ընթացքով տեղի են ունենում զինավարժանքներ, որոնք ենթադրում են հրթիռային հրաձգություններ: Դեկտեմբերի 1-ին այս մասին հայտարարել է Ուկրաինայի օդային ուժերի «Յուգ» օդային հրամանատարության մամուլի կենտրոնի պետ Վլադիմիր Կրիժանովսկին:
Ավելի վաղ Կիեւում հայտարարել էին, որ Ղրիմի շրջանում կանցացվեն միջին հեռահարության զենիթային հրթիռների փորձարկումներ:
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ հրաձգությունները տեղի են ունենում Ղրիմի ափից առնվազն 30 կիլոմետր հեռավորության վրա:
Ռուսաստանը բողոք է հայտնել, իսկ Կիեւում հայտարարել են, որ հրաձգությունները կանցկացվեն «բացառապես Ուկրաինայի օդային տարածությունում» եւ կիրականացվեն միջազգային իրավունքի նորմաներին խստիվ համապատասխանությամբ:
Լուսանկարը' РИА Новости


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ