Ռազմավարական հավասարությունը խախտելու փորձերը կարող են բերել գլոբալ աղետի. Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է իրավահավասարության հիման վրա համագործակցել ամերիկյան նոր վարչակազմի հետ: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնության ժողովին հղած ուղերձի ընթացքում:
«Մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ ամերիկյան նոր վարչակազմի հետ: Կարեւոր է նորմալացնել եւ սկսել զարգացնել երկկողմ հարաբերությունները իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին:
«Կցանկանայի ընդգծել, որ ռազմավարական հավասարությունը խախտելու փորձերը խիստ վտանգավոր են եւ կարող են բերել գլոբալ աղետի: Այդ մասին ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ»,- նշել է Պուտինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ