Պան Գի Մունն առաջին անգամ ներողություն է խնդրել Հաիթիում խոլերայի բռնկման համար
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն առաջին անգամ ներողություն է խնդրել Հաիթիի բնակիչներից՝ երկրում խոլերայի տարածման հետ կազմակերպության առնչության համար, տեղեկացնում է BBC-ն:
Հաիթիում խոլերա չկար մինչեւ 2010 թվականը, երբ վարակը երկիր բերեցին նեպալցի խաղաղապահները: Այդ ժամանակվանից ի վեր հիվանդության հետեւանքով մահացել է շուրջ 10 հազար մարդ:
«Միավորված ազգերի կազմակերպության անունից ես ցանկանում եմ շատ հստակորեն ասել՝ մենք ներողություն ենք խնդրում Հաիթիի բնակիչներից»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Խոլերայի բռնկման հարցում մեղադրում են կղզում ՄԱԿ-ի կայանից կոյուղու ջրերի արտահոսքը ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց:
ՄԱԿ-ը երկար ժամանակ ժխտում էր իր առնչությունը Հաիթիում հիվանդության հայտնվելու հետ եւ վարակի տարածման հարցում իր դերն ընդունել է սոսկ այս տարվա օգոստոսին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ