Փարիզի, Աթենքի, Մադրիդի և Մեխիկոյի քաղաքագլուխները պայմանավորվել են արգելել դիզելային ավտոմեքենաները
Աշխարհ
Փարիզի, Աթենքի, Մադրիդի եւ Մեխիկոյի քաղաքագլուխները պայմանավորվել են, որ մինչեւ 2025 թվականն արգելելու են դիզելային ավտոմեքենաներն ու բեռնատարները, տեղեկացնում է BBC-ին:
Դրա փոխարեն նրանք խոստացել են խրախուսել այլընտրական փոխադրամիջոցների՝ Էլեկտամոբիլների, հիբրիդային ու ջրածնային ավտոմեքենաների օգտագործումը:
Նաեւ քաղաքագլուխները խոստացել են զարգացնել զբոսանքի գոտիները քաղաքներում եւ հեծանվային ենթակառուցվածքը:
Այդ խոստումները նրանք տվել են Մեխիկոյում, որտեղ ընթանում է աշխարհի քաղաքների ղեկավարների հանդիպումը:
Չորս քաղաքների ղեկավարները վկայակոչել են Տոկիոյի փորձը, որտեղ արդեն արգելված է դիզելային ավտոմեքենաների երթեւեկությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ