Չինաստանում ածխի հանքի պայթյունը 17 մարդու կյանք է խլել
Արտակարգ Պատահար
Չինաստանի հյուսիսային հատվածում' ածխի հանքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 հանքագործ է զոհվել, բազմաթիվ հանքափորներ արգելափակվել են: «ՌԻԱ նովոստի»-ն տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը ցերեկը' Չինաստանի ինքնավար Ներքին Մոնղոլիա շրջանում:
Հաստատվել է, որ մահացել է 17 մարդ, սակայն հայտնի չէ, թե քանիսն են գտնվում հանքահորում: Անհայտ են նաև պայթյունի պատճառները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ