Օլանդը մտադիր է կենտրոնանալ ֆրանսիացիներին պատերազմից և ահաբեկչությունից պաշտպանելու վրա
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում է պաշտպանել ֆրանսիացիներին պատերազմների և ահաբեկչությունների սպառնալիքից: «ՌԻԱ նովոստի»-ն հաղորդում է, որ այս մասին նախագահը հայտնել է իր ելույթի ընթացքում' նշելով, որ որոշել է չմասնակցել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:
«Իմ գործունեությունը հանրապետության նախագահի պաշտոնում նախևառաջ պատերազմների և ահաբեկչության սպառնալիքին ենթակա քաղաքացիական հասարակության խոցելի շերտի պաշտպանությունն իրականացնելն է»,- հայտարարել է Օլանդը Աբու Դաբի այցելության ժամանակ:
Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում Օլանդը ցածր հեղինակության ռեկորդ է սահմանել: 2016 թվականին նրա վարկանիշը 20% էր, իսկ հունիսին' 12%:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ