Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել
Արտակարգ Պատահար
Ինդոնեզիայում դեկտեմբերի 3-ին ոստիկանական ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ: «ՌԻԱ նովոստի»-ն հաղորդում է, որ նախքան ինքնաթիռի վթարի ենթարկվելը, պայթյուն է լսվել: «Նստատեղերի և մարդկային մարմինների մասնիկները տեղի բնակիչներն են գտել»,-հաղորդել է ռազմածովային բազայի ղեկավարը:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովի Ռիաու կղզու ջրային տարածքում: Այն Պանկալպինանգ քաղաքից ուղևորվում էր Բատամ: Ռազմածովային բազայի ղեկավարն ընդգծել է, որ վթարի վայր են ուղարկվել բազմաթիվ նավեր' որոնողական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ