Մոսկվայում կտեղակայեն տոնածառի՝ աշխարհում ամենամեծ խաղալիքը
Աշխարհ
Մոսկվայի Պոկլոննա բլրին Ամանորի առթիվ կհավաքեն տոնածառի վիթխարի գունդ 23 հազար լամպիկներից: Կառուցվածքը ճանաչվել է աշխարհում ամենամեծ լուսադիոդային քանդակն ըստ Գինեսի ռեկորդների գրքի վարկածի: Գնդի տրամագիծը կկազմի 17 մետր, ներսում պլանավորվում է բացել պարահրապարակ: Այդ մասին հաղորդվում է Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնական կայքում:
Գունդը կլինի երաժշտական. կախված հնչող երգից՝ խաղալիքի մակերեւույթին կարտացոլվեն տարբեր չափերի պատկերներ. ձյան փաթիլներ, հրթիռներ եւ օղակներ: Յուրաքանչյուր ցանկացող կարող է մտնել ներս եւ պարել, ճշտվում է հաղորդագրության մեջ:
Գնդի հավաքումը կսկսվի դեկտեմբերի 1-ին եւ կշարունակվի մեկ շաբաթ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ