Նոր Զելանդիայի վարչապետն անսպասելիորեն հայտարարել է պաշտոնաթողության մասին
Աշխարհ
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հայտնել է Television New Zealand հեռուստաալիքը:
«Շատ ղեկավարներ չափազանց երկար են մնում իշխանության գլուխ»,-հեռուստաալիքը մեջբերել է քաղաքական գործչի խոսքը: Ինչպես հայտարարել է Քին, ինքը «իր աշխատանքին տվել է այն ամենը, ինչ կարող է», եւ այժմ եկել է իրեն ընտանիքին նվիրելու ժամանակը:
Վարչապետի խոսքով՝ դեկտեմբերի 12-ին կկայանա կուսակցական ակտիվի ժողովը, որը կընտրի Ազգային կուսակցության նոր առաջնորդին, կուսակցություն, որը Քին ղեկավարում էր 2006 թվականին: Դրանից հետո քաղաքական գործիչը պաշտոնաթողության վերաբերյալ պաշտոնական խնդրագիր կներկայացնի Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փեթսի Ռեդդիին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ