Սու-33 կործանիչը վթարի է ենթարկվել «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս
Արտակարգ Պատահար
Ռուսական Սու-33 կործանիչը Միջերկրական ծովում վթարի է ենթարկվել «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջքի ժամանակ: Այս մասին ասված է ՌԴ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 5-ին ստացվել է ՏԱՍՍ-ում:
«Սու-33 կործանիչը Սիրիայի երկնքում մարտական առաջադրանքը կատարելուց հետո «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս աերոավարտիչի ճոպանը կտրվելու պատճառով դուրս է գլորվել տախտակամածի սահմաններից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ «օդաչուն ինքնանետիչով դուրս է թռել եւ որոնողական-փրկրարական ծառայության ուժերով անմիջապես բարձրացվել է «Ծովակալ Կուզենցով» նավ: «Օդաչուի առողջությանը վտանգ չի սպառնում»,- ճշտել են զինվորական գերատեսչությունում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ