Զուրաբ Պատարաձեն վերստին գլխավորեց Աջարիայի կառավարությունը
Աշխարհ
Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը Զուրաբ Պատարաձեին վերստին ընտրել է կառավարության նախագահի պաշտոնում: Պատարաձեի թեկնածության օգտին, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականի հունիսից, քվեարկել է 14 պատգամավոր:
Ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցել գաղտնի քվեարկությանը: Աջարիայի ԻՀ-ի կառավարությունը՝ Զուրաբ Պատարաձեի գլխավորությամբ, լիազորությունները վայր է դրել Գերագույն խորհրդի առաջին նիստից հետո, որն ընտրվել է հոկտեմբերի 8-ին: Պատարաձեի թեկնածությունն անցած շաբաթ ներկայացրել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Աջարիայի կառավարության նոր ղեկավարը պետք է նախարարների կաբինետի կազմը ներկայացնի 10 օրվա ընթացքում: Աջարիայի ԻՀ-ի Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունն ստացել է 14 տեղ, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»՝ հինգ, իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը» եւ «Միավորված ժողովրդավարական շարժումը»՝ մեկական:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ