Երկու գնացքներ են բախվել Բուդապեշտի մետրոյում
Աշխարհ
Երկու գնացքներ են դեկտեմբերի 5-ին բախվել Հունգարիայի մայրաքաղաքի մետրոյի M-2 «կարմիր» ճյուղում, ինչի հետեւանքով տուժել է տասը մարդ: Այդ մասին հայտնել են Բուդապեշտի արտակարգ իրավիճակների վարչությունում:
Ինչպես նշվում է, գնացքներից մեկը հասել է թունելում առջեւից ընթացող շարժակազմին եւ հարվածել դրա վերջին վագոնին:
Ինը մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նշում Է ՄՏԻ գործակալությունը: Տուժածներից մեկին բուժօգնություն են ցուցաբերել տեղում:
Հատուկ ծառայությունները պարզում են՝ ինչն է դարձել միջադեպի պատճառը: Մետրոյի «կարմիր» ճյուղում գնացքների երթեւեկությունը դադարեցված է: Մետրոյի ուղեւորների համար կազմակերպվել է լրացուցիչ ավտոբուսային երթուղի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ