Բրյունո լե Ռուն նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար
Աշխարհ
Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Բրյունո լե Ռուն՝ Ազգային ժողովում սոցիալիստների խմբակցության ղեկավարը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Լե Ռուն ՆԳ նախարարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի նոր վարչապետ նշանակված Բեռնար Կազնյովին, որն իր հերթին այդ պաշտոնում փոխարինել է Մանյուել Վալսին, որը պաշտոնաթող է եղել, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի հանրապետության նախագահի ընտրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ