Հալեպից մեկ օրում դուրս են բերել 13 հազարից ավելի բնակիչների
Աշխարհ
Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացող շրջաններից, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, մեկ օրում դուրս են բերվել 13 հազարից ավելի բնակիչներ: Այդ մասին հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:
«Մեկ օրվա ընթացքում Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացող շրջաններից, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, դուրս են բերվել 13 հազար 346 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 5 հազար 831 երեխա: Զենքը վայր են դրել եւ քաղաքի արեւմտյան մաս են եկել 728 զինյալներ»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ