Թրամփը քննադատել է «միասնական Չինաստանի» քաղաքականությունը
Աշխարհ
Միացյալ Նահանգները պարտավոր չէ հետեւել «միասնական Չինաստանի» քաղաքականությանը, որի համաձայն Թայվանը համարվում է ՉԺՀ-ի բաղկացուցիչ մասը: Fox հեռուստաալիքի եթերում այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես լավ եմ հասկանում «մեկ Չինաստանի» քաղաքականությունը, բայց չեմ հասկանում, թե մենք ինչու պետք է հետեւենք դրան, եթե Չինաստանի հետ համաձայնության չենք գալիս այլ հարցերի, ներառյալ առեւտրի շուրջը»,- նրա խոսքը մեջբերում է Reuters-ը:
Բացի դրանից, Թրամփը կրկին Չինաստանին քննադատել է նրա արժութային քաղաքականության, Հարավչինական ծովում գործունեության եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ դիրքորոշման համար:
Մեկնաբանելով Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ կայացած հեռախոսազրույցը՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահը նշել է, որ Պեկինը չպետք է որոշի, թե ինքն ում հետ շփվի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ