Նաթանյահուն Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելու հինգ միջոց է պատրաստել Թրամփի համար
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում է, որ գոյություն ունեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մի քանի միջոցներ, եւ պլանավորում է դրանք քննարկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է CBS հեռուստաալիքը:
Հարցազրույցի ժամանակ վարչապետը մանրամասնություններ չի հայտնել, թե ինչ կերպ կարելի է հրաժարվել Իրանի հետ համաձայնագրից՝ նշելով, որ «կցանկանար նախ դա քննարկել ԱՄՆ-ի նախագահի հետ»:
Այնուամենայնիվ, Նաթանյահուն ասել է. «Դա անելու համար կան միջոցներ, բազմաթիվ միջոցներ: Միայն իմ գլխում դրանցից հինգը կա»:
Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը բազմիցս խիստ քննադատության է ենթարկել Իրանի հետ համաձայնագիրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ