Իտալիայի նոր կառավարությունը երդում է տվել
Աշխարհ
Իտալիայի նախարարների նոր խորհուրդը՝ Պաոլո Ջենտիլոնիի գլխավորությամբ, դեկտեմբերի 12-ի երեկոյան երդում է տվել երկրի նախագահ Սերջո Մատարելայի ներկայությամբ: Այդ մասին հայտնել տեղական հեռուստատեսությունը:
Սպասվում է, որ արդեն դեկտեմբերի 13-ին կառավարության կազմի հաստատման հարցը կքննարկվի խորհրդարանում: Երկուշաբթի ավելի վաղ Ջենտիլոնին հայտնել է Իտալիայի նոր կառավարության կազմը:
Նախարարների կաբինետում իրենց պաշտոնները պահպանել են նախարարների մեծամասնությունը, որոնք աշխատում էին Ջենտիլոնիի նախորդի՝ Մատեո Ռենցիի վարչապետության օրոք: Այսպես, Պիեռ Կարլո Պադոանը մնացել է էկոնոմիկայի նախարար, Անդրեա Օռլանդոն՝ արդարադատության նախարար, Ռոբերտա Պինոտին՝ պաշտպանության նախարար: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը, որը մինչեւ վերջերս զբաղեցնում էր Ջենտիլոնին ինքը, այժմ կզբաղեցնի Անջելինո Ալֆանոն, որն ավելի վաղ ղեկավարում էր ՆԳ նախարարությունը: Ներքին գործերի նախարար է նշանակվել Մարկո Միննիտին:
Իտալիայի նախորդ վարչապետ Մատեո Ռենցին պաշտոնաթող է եղել Սահմանադրության փոփոխման շուրջ հանրաքվեում պարտություն կրելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ