ԶԼՄ-ների բանտարկված աշխատակիցների թվով առաջատարը Թուրքիան է. Լրագրողների պաշտպանության կոմիտե
Աշխարհ
Ընթացիկ տարում աշխարհի բանտերում լրագրող կալանավորների թվաքանակը հասել է ռեկորդային նշագծի: Այդ մասին ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետազոտության մեջ: Ինչպես հետեւում է կոմիտեի ներկայացրած տվյալներից, այս տարի ԶԼՄ-ների բանտարկված աշխատակիցների թվաքանակով նոր առաջատար է դարձել Թուրքիան՝ առաջ անցնելով Չինաստանից, տեղեկացնում է BBC-ն:
«2016 թվականի դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ աշխարհում կալանավորված լրագրողների ընդհանուր թիվը կազմել է 259: ԼՊԿ-ի տվյալների համաձայն, Թուրքիայում ճաղերի հետեւում է գտնվում առնվազն 81 լրագրող, ինչն ավելի է, քան ցանկացած երկրում նման հաշվառում սկսելու պահից ի վեր, եւ բոլոր այդ մարդիկ մեղադրվել են հակապետական գործունեության մեջ»,-նշվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Թուրքիային եւ Չինաստանին ցուցակում հաջորդում են Եգիպտոսը, Էրիթրեան եւ Եթովպիան:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Այն զբաղվում է լրագրողների իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաեւ տեղեկատվություն է հավաքում ամբողջ աշխարհում լրագրողների հետապնդումների եւ սպանությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ