Ավստրալիայում չորսմետրանոց պիթոնը կենգուրու է կուլ տվել գոլֆի դաշտում
Աշխարհ
Ավստրալիայում չորսմետրանոց մեղեսիկային պիթոնը կենգուրու է կուլ տվել գոլֆիստների աչքի առաջ: Դեկտեմբերի 13-ին այս մասին հաղորդել է BBC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Քվինսլենդի նահանգի հյուսիսում: Խաղի մասնակիցները վիթխարի սողունին հայտնաբերել են դաշտի հարթ հատվածում՝ փաթաթված խոշոր կենգուրուի վրա:
«Բոլորն էլ զարմացած էին: Դա այնքան Էլ սովորական տեսարան չէր»,- լրագրողներին պատմել է մարզիկներից մեկը: Նրա խոսքով՝ պիթոնին մոտ հինգ րոպե է պահանջվել որպեսզի խեղդի եւ կուլ տա որսը: Դրանից հետո օձն անհետացել է ցամաքած առվի հունով:
Մեղեսիկային պիթոնը համարվում է Ավստրալիայի ամենախոշոր օձը: Որպես կանոն, այս տեսակի ներկայացուցիչներն աճում են մինչեւ 3,5 մետր, սակայն հայտնի են ներկայացուցիչներ, որոնց երկարությունը հասել է 8,5 մետրի: Խոշոր առանձնյակները գերադասում են որսալ կենգուրուներ եւ կարող են հարձակվել ընտանի կենդանիների վրա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ