Ռուսաստանը և Թուրքիան քննարկելու են Հալեպի իրադրությունը. Reuters
Աշխարհ
Ռուսաստանը եւ Թուրքիան պլանավորում են դեկտեմբերի 14-ին հանդիպում անցկացնել սիրիական Հալեպի իրադրության շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրքական աղբյուրի:
Գործակալությունը նշում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միջանցքների բացման հնարավորությունը զինյալների եւ խաղաղ քաղաքացիների դուրս գալու համար, ինչպես նաեւ զինադադարի ռեժիմի հաստատումը:
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Անկարան ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Պարսից ծոցի երկրների հետ համագործակցում Է Հալեպից զինյալներին դուրս բերելու հարցի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ