ՌԴ կառավարությունը Պուտինին կուղարկի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրման առաջարկություն
Աշխարհ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման առաջարկություն ներկայացնելու հրամանագիր: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 13-ին և հրապարակվել իրավական տեղեկատվության պորտալում:
Փաստաթղթի նախագիծը հավանության էր արժանացել նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: Դեկտեմբերի սկզբին Պուտինը Եվրասիական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ Մաքսային օրեսգիրքը նախատեսվում է հաստատել դեկտեմբրի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ