Հալեպից զինյալների տարհանումը կասեցված է. Reuters
Աշխարհ
Հալեպից զինյալների տարհանումը կասեցված է նրանց իսկ գործողությունների պատճառով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի իշխանությունների ներկայացուցչին, որը մասնակցում է տարհանման գործողության ապահովմանը:
Նրա տվյալներով՝ զինյալները փորձել են պատանդներ վերցնել, որպեսզի նրանց որպես կենդանի վահան օգտագործեն տարհանման ընթացքում:
Դեկտեմբերի 15-ի երեկոյան «Ալ Ալամ» հեռուստաալիքը հայտնել էր, որ «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորման զինյալները խոչընդոտում են խաղաղ բնակիչների տարհանմանը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ անցած մեկ օրում Հալեպի արեւելյան թաղամասերից դուրս է բերվել 6462 մարդ, այդ թվում՝ ավելի քան 3 հազար զինյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' Reuters


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ