Եգիպտոսի իշխանություններն արգելել են Ուսամա բեն Լադենի որդու մուտքը երկիր
Աշխարհ
Եգիպտոսի սահմանապահ ծառայությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդիներից մեկին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով' Օմար բեն Լադենը Կահիրե է ժամանել Կատարից: Անձնագրային անցակետում նրան տեղեկացրել են, որ իր անունը ներառված է այն անձանց ցուցակում, ում մուտքը Եգիպտոս արգելված է: Մի քանի ժամ անց Օմար բեն Լադենը մեկնել է Թուրքիա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ