Իդլիբի նահանգից տարհանվել է բնակիչների ու վիրավոր աշխարհազորայինների առաջին խումբը
Աշխարհ
Սիրիայի Իդլիբի նահանգի Էլ Ֆուա եւ Կեֆրայա շիաբնակ բնակավայրերից դեկտեմբերի 19-ի առավոտյան տարհանվել է խաղաղ բնակիչների ու վիրավոր աշխարհազորայինների առաջին խումբը: Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:
Բնակավայրերը շրջապատած զինված խմբավորումները հինգ օր խոչընդոտում էին հումանիտար գործողությունն անցկացնելուն: Դեկտեմբերի 18-ին զինյալներն այրել էին 21 ավտոբուս, որոնք նախատեսված էին էլ Ֆուան եւ Կեֆրայան պաշտպանող Ազգային պաշտպանության ուժերի վիրավոր մարտիկների, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների տարհանման համար:
Ինչպես սպասվում է, այդ շրջանից դուրս կբերվի 5 հազար մարդ: Հալեպից զինված ընդդիմության մնացած զինյալների ու նրանց ընտանիքների դուրսբերման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները հումանիտար գործողության միաժամանակյա անցկացում են նախատեսում էլ Ֆուայում եւ Կեֆրայայում:
Այդ բնակավայրերը, որտեղ ապրում են առնվազն 50 հազար շիաներ, ավելի քան երեք տարի գտնվում են պաշարման վիճակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' REUTERS


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ