ԱՄՀ-ի ղեկավարությունը վստահություն հայտնեց Քրիստին Լագարդին
Աշխարհ
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը վստահություն է հայտնել հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդին այն բանից հետո, երբ ֆրանսիական դատարանը նրան մեղավոր ճանաչեց «անփութության մեջ իր ծառայողական պարտականությունները կատարելիս», երբ նա զբաղեցնում էր երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը (2008-2010 թվականներ): Այդ մասին ասված է ԱՄՀ-ի հայտարարության մեջ, որը հրապարակված է գերատեսչության կայքում:
Գործադիր խորհուրդը քննարկման ընթացքում ուշադրության է առել բոլոր գործոնները, այդ թվում՝ ղեկավարի պաշտոնում Լագարդի «առաջնակարգ ձեռքբերումները», «ամբողջ աշխարհում նրա նկատմամբ մեծ հարգանքն ու վստահությունը»:
«Այդ կապակցությամբ գործադիր խորհուրդը վերահաստատում է լիակատար վստահությունն իր պարտականությունների արդյունավետ կատարումը շարունակելու Լագարդի ընդունակության հարցում»,-ասված է փաստաթղթում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ