Պեկինի օդանավակայանում ավելի քան 250 չվերթ են չեղարկել ծխամշուշի պատճառով
Աշխարհ
Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանում սաստիկ ծխամշուշի պատճառով չեղարկված չվերթերի թիվը հասել է 256-ի, եւս 273-ը հետաձգվել են: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է Չինաստանի ազգային ռադիոն (CNR):
Ռադիոյի տվյալներով՝ օդանավակայանում տեսանելիությունը չի գերազանցում 200 մետրը: Անցած շաբաթվա վերջին Չինաստանի իշխանությունները օդի խիստ աղտոտման պատճառով տագնապի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ էին հայտարարել Պեկինում եւ Տյանցզինում, ինչպես նաեւ Հենանի, Հեբեյի եւ Շանդունի նահանգների եւս 20-ից ավելի քաղաքներում: Հատուկ ռեժիմն սկսել է գործել դեկտեմբերի 16-ից, այն պլանավորվում է չեղարկել դեկտեմբերի 21-ի կեսգիշերին:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ճանապարհային երթեւեկության կարգավորման Պեկինի վարչությունը, ծխամշուշի պատճառով փակվել են Պեկինի բազմաթիվ արագընթաց ավտոմայրուղիներ եւ օղակաձեւ ճանապարհների տեղամասեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ